ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը 18-րդ հորիզոնականում է:
Կարապետյան-Սենեկալ զույգը ազատ վարժությունում հավաքեց 101.16 միավոր և երկու ծրագրերի արդյունքում 167.03 միավորով 18-րդ հորիզոնականում է:
Հավելենք, որ 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերից ոսկե մեդալակիր է դարձել Ֆրանսիայից Գաբրիել Պապադակիս-Գիյոմ Սիզերոն զույգը: Երկրորդ տեղում Ռուսաստանից Վիկտորյա Սինիցինա-Նիկիտա Կասալապով զույգն է, իսկ երրորդ տեղում` ԱՄՆ-ն ներկայացնող Մադիսոն Հաբել-Զաքարի Դոնոհուն:
Վերջին անգամ Օլիմպիական խաղերում գեղասահքի պարային զույգով հանդես էին եկել Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գրեբենկինան և Վազգեն Ազրոյանը. 2006 թվականին նրանք զբաղեցրել էին 20-րդ հորիզոնակը։
Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հանդես են գալիս գեղասահքի ազատ ծրագրով 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում (14 փետրվարի, 2022թ). Պեկին
© Sputnik / Asatur Yesayants
Հիշեցնենք` Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կայացավ փետրվարի 4-ին, մրցումները կավարտվեն փետրվարի 20-ին։ Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը: