ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Ըստ այդ, փետրվարի 13-ի տվյալներով` ընդհանուր առմամաբ կատարվել է 1 959 789 պատվաստում։ Ինչ վերաբերում է առաջին դեղաչափին, ապա 1 067 296 անձ է ստացել առաջին դեղաչափը։
ՀՀ–ում ամբողջապես պատվաստված է 876 951 անձ։ Բացի այդ, բուստեր է ստացել 15 539 անձ։
Հիշեցնենք` հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։ Նախկին 14 օրվա փոխարեն այժմ ՀՀ ժամանողները կորոնավիրուսի հաստատման դեպքում կմեկուսանան 7 օր, եթե պատվաստված են, և 10 օրով, եթե պատվաստված չեն։ Ընդ որում, 10-օրյա ժամկետը ևս կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։