ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան կներկայացնի հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի «Mashtots Tartu – Tallinn» հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Հայրապետյանը: Տեղեկությունը հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը։
Նշենք, որ փետրվարի 12-ին Տալլինում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակցի ընտրությունը։ Թուրինում կայանալիք մրցույթին մասնակցելու իրավունքի համար պայքարել են տասը կատարողներ։ Հաշվի առնելով միջազգային ժյուրիի կարծիքը և իրենց սիրելի արտիստի օգտին քվեարկած հանդիսատեսի ու հեռուստադիտողների ակտիվ մասնակցությունը` հաղթող է ճանաչվել Ստեֆան Հայրապետյանը։
«Եվրատեսիլ 2022» 66-րդ մրցույթը տեղի կունենա Թուրինում (Իտալիա) մայիսի 10-14-ը։
Ընդհանուր առմամբ երգի մրցույթին կմասնակցեն 21 երկրների ներկայացուցիչներ։
Երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենան Էստոնիայի և Ռուսաստանի մասնակիցները: Առաջին կիսաեզրափակիչում հանդես կգան Ռուսաստանը, Լատվիան և Լիտվան։ Անցյալ տարի Եվրատեսիլում, որը տեղի ունեցավ Ռոտերդամում, Էստոնիան ներկայացնում էր Ուկու Սուվիստեն։ Նա չանցավ մրցույթի եզրափակիչ, քանի որ ընտրական փուլում չհավաքեց բավարար ձայներ։ Հաղթող ճանաչվեց իտալական «Måneskin» խումբը։