Պեկինի օլիմպիական խաղեր

Եթե Վալիևան հաղթի, ՄՕԿ-ը հաղթողների պարգևատրման արարողություն չի անցկացնի

Կամիլա Վալիևան Պեկինի օլիմպիական խաղերում
Վալիևայի դոպինգ-թեստը դրական արդյունքով էր եղել Ռուսաստանի առաջնության ժամանակ, որն անցկացվել էր դեկտեմբերի վերջին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Միջազգային Օլիմպիական կոմիտեի գործկոմը որոշում է ընդունել չանցկացնել Պեկինի օլիմպիական խաղերում գեղասահորդների թիմային մրցաշարի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը՝ գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի հետ կապված դոպինգ-սկանդալի պատճառով: Այս տեղեկությունը հայտնվել է ՄՕԿ-ի կայքում։
Մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը, որի կազմում հանդես է եկել Կամիլա Վալիևան: ՄՕԿ-ի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այդ որոշումը կայացվել է բոլոր մարզիկների և համապատասխան Ազգային Օլիմպիական կոմիտեների նկատմամբ արդարության նկատառումներով:

Բացի այդ, ըստ որոշման, եթե Վալիևան հաղթի անհատական մրցումներում կամ հաղթող եռյակում լինի, ապա այդ դեպքում էլ պարգևատրման արարողությունը չի կայանա:

«Եթե Կամիլա Վալիևան կանանց մենասահքի առաջնության ընթացքում երեք լավագույն մարզուհիների թվում լինի, ապա Պեկինում 2022թ․-ի օլիմպիական խաղերի ընթացքում չի լինի ոչ ծաղկային, ոչ էլ պարգևատրման արարողություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կամիլա Վալիևան կշարունակի ելույթները Օլիմպիադայում. մարզական դատարանը մերժել է բողոքները
Վալիևայի դոպինգ-թեստը դրական արդյունքով էր եղել Ռուսաստանի առաջնության ժամանակ, որն անցկացվել էր դեկտեմբերի վերջին: Ընդ որում, նա արդեն հաջողությամբ հանդես է եկել թիմային մրցաշարում, որտեղ Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել։
Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունն (ITA) ավելի վաղ հաղորդել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին միայնակ չմշկորդուհի Վալիևայի թեստի պատասխանը դրական է եղել տրիմետազիդինի պատճառով: РУСАДА-ն ժամանակավոր կասեցում էր սահմանել Վալիևայի հանդեպ, փետրվարի 9-ին մարզիկի բողոքարկումից հետո այն հանվել էր։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), WADA-ն և Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) բողոք էին ներկայացրել Մարզական արբիտրաժային դատարան (CAS)։ Երկուշաբթի օրը СAS-ը մերժել է բողոքը և Վալիևային թույլ է տվել մասնակցել օլիմպիական խաղերի անհատական մրցաշարին։