ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ուժեղ երկրաշարժը հանկարծակի հայտնվել է վրաստանյան հեռուստալրագրողների օբյեկտիվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես երեւում է Sputnik Վրաստանի տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութից՝ ցնցումները բառացիորեն «ներխուժել» են հեռուստատաղավար ուղիղ եթերի ժամանակ։
«Սա կարծես երկրաշարժ է... Գովազդ, գովազդ...»,-անմիջապես արձագանքել է հաղորդավարը։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Այն զգացվել է նաև Թբիլիսիում։