Երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում. Սոս Մարգարյան

Սոս Մարգարյան. Արխիվային լուսանկար
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենի խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանում փետրվարի 13–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուտ է եղել։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Նրա խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին։

«Եթե նախորդ տարվանից հաշվենք, մինչ այժմ տեղի ունեցած բոլոր երկրաշարժերը ուժեղ չեն եղել։ 5.2 մագնիտուդը համարվում է չափավոր ուժեղ և շատ հավանական է, որ երեկվա երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի »,–ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի օգոստոսին նույն էպիկենտրոնում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, իսկ 40–րդ օրը հետցնցումների թիվը հասել էր 223–ի։
ԱԻՆ-ը հայտնել է երկրաշարժի հասցրած վնասների մասին Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: