ԵՄ–ն պատրաստ է աջակցել հակամարտության վերջնական կարգավորման գործում. Տոյվա Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրոպական միության կողմից շարունակվելու է ռազմագերիների, այլ պահվող անձանց և անհետ կորածների վերադարձի ուղղությամբ իր քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, տեղեկանում ենք ՊՆ–ից։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը
«Եվրոպական միության կողմից շարունակվելու է հումանիտար ոլորտում աշխատանքների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, այլ պահվող անձանց և անհետ կորածների վերադարձի ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը
Պապիկյանը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը
Հիշեցնենք, որ այսօր Տոյվո Կլաարին էր ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։