ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանատունը Կիևից Լվով է տեղափոխում. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղարն իրենց այդ որոշումը բացատրում է «Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ուժերի զգալի աճով»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանատունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում է Լվով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Հաշվի առնելով ռուսական ուժերի զգալի աճը (Ուկրաինայի հետ սահմանի մոտ), մենք ժամանակավորապես Կիևից Լվով ենք տեղափոխում Ուկրաինայում մեր դեսպանատունը»,- ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ դիվանագիտական առաքելությունը կշարունակի կապ պահպանել Ուկրաինայի կառավարության հետ և աջակցել դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ իրադրության ապաէսկալացման համար:

Գերմանական BILD-ը հաղորդում է, որ Պետդեպն ԱՄՆ դեսպանատունը Լվով տեղափոխելու շրջանակներում կարգադրել է ոչնչացնել ցանցային սարքավորումներն ու համակարգիչները, ապամոնտաժել Կիևի առաքելության հեռախոսները։

Ավելի վաղ Վաշինգտոնը թույլ էր տվել իր դիվանագետների մի մասին մեկնումը Ուկրաինայից և ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել լքել երկիրը։
Հիշեցնենք` Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Պատկերացրեք` Կիևը զենքով գործողություն սկսի Ղրիմում. Պուտին