84 թե՞ 48. Գարիկ Մարտիրոսյանի ծնունդն ու կնոջ զվարճալի անակնկալը. տեսանյութ

Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան. Արխիվային լուսանկար
Գարիկը շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տոնը հայկական թխվածքներով քաղցրացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայտնի երգիծաբան և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանն այսօր նշում է ծննդյան 48–ամյակը։ ԳարիկնInstagram-ի իր էջում նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում երում է, թե ինչպես է կինը` Ժաննա Լևինան, նրան շնորհավորում ծննդյան առթիվ։
Տեսանյութում ծննդյան երկու մեծ տորթ է դրված սեղանին, որոնցից մեկի վրա «84» թվերով մոմ կա։
«Ժաննա, շնորհակալ եմ տորթի համար, բայց ինչու «84», ես ընդամենը «48» տարեկան եմ»,–ասում է Գարիկը։ Նրան ի պատասխան կինը հումորով պատասխանում է, որ խանութում «48» թվով մոմ չէր մնացել։
Հետո Ժաննան արագ–արագ սկսում է ռուլետ ուտել` շեշտելով, թե իր ամուսինը «84» տարեկան է, պետք է չէ նրան ինչ–որ բանով ուրախացնի։
Իր հերթին Գարիկը շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տոնը հայկական թխվածքներով քաղցրացնելու համար։
«Իմ սիրած հայկական «Նապոլեոն» տորթը, համեղ «Թռչնի կաթը», «Բանան» ռուլետը զարդարեցին մեր տոնական սեղանը»,–գրել է նա։
Նշենք, որ մի առիթով երգիծաբանը հայտնել էր, որ իր ծննդյան օրը նշում է երկու օր ՝ փետրվարի 13-ին և 14-ին։Պատճառն այն է, որ Գարիկի ծնողները համարել են, որ «13»-ը հաջողակ թիվ չէ և իրենց որդու ծննդյան վկայականում այլ օր են գրանցել։
Հիշեցնենք` Գարիկ Մարտիրոսյանն արդեն 20 տարի է՝ ամուսնացած է Ժաննա Լևինայի հետ։ Նրանք երկու երեխա ունեն՝ 1 աղջիկ`Ժասմինը, և մեկ տղա` Դանիելը։
Ի՞նչ գիրք է կարդում Գարիկ Մարտիրոսյանը. նա լուսանկար է հրապարակել