Վաշինգտոնում ընդունում են` Ուկրաինայում պատերազմ կարող է չլինել

Սպիտակ տուն
Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնակիցներին ասել է, որ «ռուսական ներխուժումը» Ուկրաինա կարող է սկսվել փետրվարի 16-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահի վարչակազմը չի կարողանում ճշգրիտ կանխատեսել Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ամսաթիվը և ընդունում է, որ դա ընդհանրապես կարող է տեղի չունենալ։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք չենք կարող ճշգրիտ կանխատեսել օրը, բայց ասում ենք, որ գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը ցանկացած օր կարող է ներխուժում, խոշոր ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում: Սա ներառում է հաջորդ շաբաթը՝ մինչև օլիմպիական խաղերի ավարտը: Իհարկե, դա կարող է տեղի ունենալ օլիմպիական խաղերից հետո, կամ դեռ հնարավոր է, Ռուսաստանը կարող է ընտրել դիվանագիտության ճանապարհը»,- ասել է Սալիվանը։

Տեղական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նախագահ Ջո Բայդենը դաշնակիցներին ասել է, որ «ռուսական ներխուժումը» կարող է սկսվել փետրվարի 16-ին։
Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Մոսկվան կտրականապես հերքում է դա և անընդհատ ասում է, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը որևէ պատրվակ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար։ Նրա խոսքով` Ռուսաստանը չի բացառում, որ Ուկրաինայի շուրջ տիրող հիստերիան ուղղված է Դոնբասի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերը սաբոտաժի ենթարկելուն։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տեղեկատվական տարափն առատաձեռնորեն շրջանակված է ստերով և կեղծիքներով։
Մոսկվան մտահոգված է ԵԱՀԿ ՀՄԱ աշխատակիցների տեղափոխման որոշմամբ. Զախարովա