Վահան Բիչախչյանը երկրորդ գոլը խփեց լեհական «Պոգոնի» կազմում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա հանդիպումը (14 նոյեմբերի, 2021թ.). Երևան. Արխիվային լուսանկար
Հայ կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել հանդիպման 72-րդ րոպեին և ընդամենը 8 րոպե անց խփել հաղթական գնդակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության շրջանակներում «Պոգոն» - «Զագլեմբե» խաղում։

Բիչախչյանը 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով «Պոգոնին» և ապահովել 2-1 հաշվով հաղթանակ:

Ընդ որում, հայ կիսապաշտպանը խաղադաշտ է մտել միայն հանդիպման 72-րդ րոպեին։ Նրանից պահանջվեց ընդամենը 8 րոպե։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիչախչյանը հանդես էր գալիս սլովակական «Ժիլինայում», որտեղից հունվարի սկզբին ձմեռային տրանսֆերի շրջանակներում տեղափոխվել է Լեհաստան։
Նման նորամուտի մասին երազել անգամ չէի կարող. Վահան Բիչախչյան