Ռուսաստանը կավելացնի ՀԱՊԿ-ի ներուժը դաշնակիցների անվտանգության համար

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան մտադիր է ուժեղացնել ՀԱՊԿ-ի հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Մոսկվան նպատակ ունի զարգացնել ՀԱՊԿ-ի կարողությունները՝ երաշխավորելու Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։

«Մենք նպատակ ունենք ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության համակարգը՝ զարգացնելով դրա կարողությունները՝ ի շահ Ռուսաստանի և նրա դաշնակիցների»,- ասել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, որ ներկայումս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։