Պեկինի օլիմպիական խաղեր

Ռուս դահուկորդները փոխանցումավազքում առաջին անգամ են նվաճել օլիմպիական ոսկին

Դահուկավազքի Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը Պեկինի օլիմպիական խաղերում
Դահուկորդները Ռուսաստանին բերել են Պեկինի օլիմպիական խաղերի չորրորդ ոսկե մեդալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Դահուկավազքի Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը Պեկինի օլիմպիական խաղերում հաղթել է 4x10 կմ փոխանցումավազքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ալեքսեյ Չերվոտկինը, Ալեքսանդր Բոլշունովը, Դենիս Սպիցովը և Սերգեյ Ուստյուգովը տարածությունը հաղթահարել են 1 ժամ 54 րոպե 50,7 վայրկյանում։ Դահուկորդները Ռուսաստանին բերել են Պեկինի օլիմպիական խաղերի չորրորդ ոսկե մեդալը։

Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական խաղերում այսքան ոսկե մեդալներ նվաճեց։ Սոչիի և Փհենչհանի խաղերում ռուս դահուկորդներն արծաթե մեդալներ էին նվաճել։
Խորհրդային Միության տղամարդկանց հավաքականը վերջին անգամ օլիմպիական փոխանցումավազքում հաղթել է 1980 թվականին։
Գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի շրջապատի մարդկանց ևս WADA-ն կհետաքննի