Մոսկվան մտահոգված է ԵԱՀԿ ՀՄԱ աշխատակիցների տեղափոխման որոշմամբ. Զախարովա

Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը ԵԱՀԿ–ի ղեկավարությանը հորդորում է կանխել մոնիթորինգային առաքելությունը շահարկելու փորձերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցներին վերատեղակայելու որոշումը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ որոշումները չեն կարող մեզ մոտ լուրջ մտահոգություն չառաջացնել։ Առաքելությանը նպատակադրված ներքաշում են Վաշինգտոնի կողմից հրահրվող միլիտարիստական փսիխոզի մեջ և օգտագործում որպես հնարավոր սադրանքի գործիք։ Հորդորում ենք ԵԱՀԿ ղեկավարությանը վճռականորեն կանխել առաքելությունը շահարկելու փորձերն ու թույլ չտալ կազմակերպությանը ներքաշել իր շուրջ ծավալվող կեղտոտ քաղաքական խաղերի մեջ» , – ասվում է նախարարության կայքում հրապարակված մեկնաբանությունում։

Զախարովայի խոսքով` ռուսական կողմը համարում է, որ «արհեստականորեն հրահրվող լարվածության պայմաններում առաքելության մոնիթորինգային գործունեությունը` դրա մանդատին համապատասխան, պահանջված է ինչպես երբևէ»։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը` հղում անելով իրազեկ աղբյուրներին հայտնել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին ԱՄՆ վարչակազմը մտադիր է հետ կանչել ԵԱՀԿ առաքելության իր դիտորդներին։
Ռուսաստանը կավելացնի ՀԱՊԿ-ի ներուժը դաշնակիցների անվտանգության համար