ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Լոռիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը փետրվարի 12-ին, ժամը 21:20-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 24 մակնիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 64-ամյա Ալեքսեյ Յարատովի վարած ВАЗ 21150 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա. Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է:
Վթարի մասին տեղեկությունը 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատուն տ փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից էլ ժամանել է օպերատիվ խումբը: