Հենրիխ Մխիթարյանը և ևս 4 ֆուտբոլիստ այս ամառ կհեռանան «Ռոմայից». ո՞րն է խնդիրը

Հենրիխ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
Ժոզե Մոուրինյուն էլ ծրագրում է 83 միլիոն ֆունտ ստեռլինգ ծախսել՝ վերը նշված խաղացողներին փոխարինելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Իտալական «Ռոմայի» հինգ ֆուտբոլիստ ծրագրում են այս ամառ հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Mini Feed News-ը`հղում անելով Football Italia-ին և Corriere dello Sport-ին։
Այդ ֆուտբոլիստներն են Հենրիխ Մխիթարյանը, Ջորդան Վերետուն, Ռոջեր Իբանեսը, Մատիաս Վինան և Նիկոլո Զանիոլոն:

Բանն այն է, որ «Ռոմայի» խաղացողներին դուր չի եկել, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը հայտնվել են մամուլում: Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո պորտուգալացի մարզիչը ֆուտբոլիստներին անվանել էր վախկոտներ և ասել, որ նրանք չունեն տղամարդկություն: Այս խոսքերը հրապարակել էր Corriere dello Sport-ը։

Ընդհանուր առմամբ, «Ռոմայում» իրավիճակը բնութագրվում է անկայուն, որոշ խաղացողներ դժգոհ են ինչպես Մոուրինյուից, այնպես էլ ընդհանուր առմամբ ակումբի ղեկավարությունից:
Gazzetta dello Sport-ն էլ իր հերթին հայտնում է, որ Մոուրինյուն ծրագրում է 83 միլիոն ֆունտ ստեռլինգ ծախսել՝ վերը նշված խաղացողներին փոխարինելու համար: Նրա կարճ ցուցակում են «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական, «Ֆեյենորդի» աստղ Մարկոս ​​Սենեսին և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» խաղացող Ֆիլիպ Կոստիչը։
Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը