Գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի շրջապատի մարդկանց ևս WADA-ն կհետաքննի

Կամիլա Վալիևաн Պեկինի օլիմպիական խաղերում
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը մտադիր է ստուգել ոչ միայն մարզիչներին ու բժիշկներին, այլ նաև այլ մեծահասակների, ովքեր շրջապատել են Կամիլա Վալիևային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հետաքննությունների վարչությունը Պեկինի խաղերի օլիմպիական չեմպիոն, գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի դոպինգ թեստի դրական պատասխանից հետո որոշել է ստուգել նաև նրա շրջապատին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Reuters-ին հղումով։
WADA-ն նախատեսում է թեստավորել մարզիչներին, բժիշկներին և այլ մեծահասակների, ովքեր գտնվել են մարզիկի շրջապատում:

Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունն (ITA) ավելի վաղ հաղորդել է, որ միայնակ չմշկորդուհի Վալիևայի թեստի պատասխանը դրական է եղել տրիմետազիդինի համար 2021 թվականի դեկտեմբերի 25-ին: RUSADA-ն (Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը) ժամանակավոր կասեցում էր սահմանել Վալիևայի հանդեպ, փետրվարի 9-ին մարզիկի բողոքարկումից հետո այն հանվել է։ Կամիլա Վալիևային թույլ են տվել շարունակել մասնակցել Պեկինի օլիմպիական խաղերին։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), WADA-ն և Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) բողոք են ներկայացրել Մարզական արբիտրաժային դատարան (CAS), որը պետք է որոշի, թե արդյոք Վալիևան կարող է մասնակցել Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարին։
«Վախենում եմ»․ Հարությունյանը խոսել է Չենի հաղթանակի և Վալիևայի հետ կապված սկանդալի մասին