Եկեղեցին ու կրակը. հնի ու նորի միաձուլումը` լուսանկարներով

Հայաստանյայց եկեղեցիների բակերում այսօր, ժամերգությունից հետո, Տրնդեզի կրակ է վառվել։ Երիտասարդներն օրհնություն են ստացել և ցատկել կրակի վրայով։ Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է, թե ինչ էր կատարվում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։
Sputnik
1 / 18

Տրնդեզի տոնակատարությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

2 / 18

Տրնդեզի կրակի վառման արարողությանը նաև երեխաներն են մասնակցում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում

3 / 18

Տրնդեզը նար գարնան գալուստն է ավետում

4 / 18

Հոգևորականը վառում է Տրնդեզի կրակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում

5 / 18

Հոգևորականը շփվում է հավատացյալների հետ. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

6 / 18

Տրնդեզի տոնակատարությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

7 / 18

Տրնդեզի կրակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

8 / 18

Երիտասարդները եկեղեցու բակի կրակից փորձում են իրենց ձեռքի մոմերը վառել

9 / 18

Տրնդեզի տոնակատարությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

10 / 18

Տրնդեզի խարույկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

11 / 18

Հավատացյալները հավաքվել են Տրնդեզի կրակի շուրջ և

12 / 18

Տրնդեզի կրակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

13 / 18

Երիտասարդները ցատկում են Տրնդեզի կրակի վրայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

14 / 18

Ուրախ տոնակատարություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

15 / 18

Երիտասարդները ցատկում են Տրնդեզի կրակի վրայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

16 / 18

Տրնդեզի կրակը իր շուրջն է հավաքել երիտասարդներին

17 / 18

Երիտասարդները ցատկում են Տրնդեզի կրակի վրայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

18 / 18

Ուրախ տոնակատարություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում (13 փետրվարի, 2022թ). Երևան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին փետրվարի 14-ին նշում է Տեառնընդառաջը, որը մեկնարկում է փետրվարի 13–ին` Ճրագալույցի պատարագով, այն կոչվում է նախատոնակ։
Այս տոնը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Իսկ արդեն եկեղեցու բակում վառված կրակի շուրջ երիտասարդները շուրջպար են բռնում, ապա ցատկում կրակի վրայով։ Կրակի վրայով թռչելու ավանդույթը շատ խորը արմատներ ունի։ Այն գալիս է հեթանոսությունից և նվիրված էր Միհր Աստծուն։ Տոնի իմաստն արևի ազդեցությունն ուժեղացնելն էր` կրակի օգնությամբ սառնության վրա ազդելով։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում բազմաթիվ երիտասարդներ էին հավաքվել։ Նրանց մեջ նաև 44–օրյա պատերազմի մասնակից տղաներ կային։ Նրանք, հավանաբար, սուրբ կրակից փորձում էին նոր կյանքի էներգիա ստանալ։
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Տրնդեզ կամ Տեառնընդառաջ. տոնի հեթանոսական և քրիստոնեական խորհուրդները