Ադրբեջանի ՊՆ-ում ևս երեք բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել

Ադրբեջանի ՊՆ
Իրավապահ մարմինները ձերբակալված զինծառայողներին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության ևս երեք զինծառայողներ ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՊՆ ֆինանսական վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Խալաֆովին։
Այժմ ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ ցամաքային զորքերի ֆինանսական բաժնի պետ Բայրամով Բայրամ Խալիլ օղլուն (մեղադրվում է 2 միլիոն 635 հազար մանաթ (1,5 միլիոն դոլար) յուրացման մեջ), Սերկերովի զորամասի ֆինանսական բաժնի պետ Ֆարահիմ Ֆազիլ օղլուն և սպա Ալիզադե Վուսալ Ադալաթ օղլուն։
Թուրքական ԱԹՍ-ներ՝ ադրբեջանական «փաթեթավորմամբ»․ ինչպե՞ս պետք է պայքարի Հայաստանը