Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը 1 ժամ 40 րոպե խոսել են հեռախոսով

Վլադիմիր Պուտին
Ելիսեյան պալատը հայտնում է, որ զրույցը նպատակ ուներ թուլացնել ռուս-ուկրաինական հարցում աճող լարվածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 1 ժամ 40 րոպե։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Agence France-Presse-ին։
Նշվում է, որ Մակրոնը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Պուտինի հետ՝ փորձելով թուլացնել ռուս-ուկրաինական ճգնաժամի աճող լարվածությունը։
Կրեմլը բացահայտել է Պուտինի և Մակրոնի հանդիպման մանրամասները
Փետրվարի 8-ին Ֆրանսիայի նախագահը բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր Կիևի՝ մինսկյան պայմանավորվածությունները կատարելու ցանկությունը։
Նրա խոսքով` Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցություններում ռուսական կողմը նույնպես հաստատել է նշված պայմանավորվածությունները կատարելու իր պատրաստակամությունը։