ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը երկիրը ղեկավարում է 2007 թվականից, հայտարարել է իր պաշտոնը թողնելու և Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի (Խալկ Մասլախաթի) նախագահի պաշտոնը զբաղեցնելու մտադրության մասին։
«Ես կողմնակից եմ այն գաղափարին, որ մեր երկրի զարգացման նոր փուլում պետական կառավարման ճանապարհը պետք է տրվի հոգևոր միջավայրում դաստիարակված երիտասարդ առաջնորդներին»,–ասել է նախագահը։
Իր հայտարարության համատեքստում Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարել է սկսել մարտի 12-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները։