Ճիշտ ձևով, ոչ թե շահարկումների. Բաբայանը կողմ է, որ պատերազմի հանգամանքները քննվեն

Արցախի արտգործնախարարի խոսքով`քննիչ հանձնաժողովը պետք է պրոֆեսիոնալ ձևով մոտենա հարցին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կողմ է, որ քննվեն 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները: Նա նման հայտարարություն է արել այսօր լրագրողների հետ զրույցում։

«Ուշ թե շուտ, մենք բոլոր հարցերի պատասխանը կունենաք: Իհարկե անհրաժեշտ է, որ ցանկացած պատերազմ վերլուծվի, բայց ճիշտ ձևով, ոչ թե շահարկումների», - ասաց նա:

Բաբայանը նշեց, թե Արցախը կողմ է հանձնաժողովի ստեղծմանը, բայց կարծում են, որ ցանկացած հանձնաժողով պետք է պրոֆեսիոնալ ձևով մոտենա հարցին:
Հիշեցնենք`փետրվարի 10–ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։
Սա մշակութային ցեղասպանություն է. Բաբայանը` Ադրբեջանի վարած քաղաքականության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: