ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ
© Photo : official site of MoD of RA
Այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման արարողություն:
Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ
© Photo : official site of MoD of RA
«Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող 20 զինծառայողներ պարգևատրվել են Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ
© Photo : official site of MoD of RA
Պարգևները հանձնել է Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիմոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա շնորհավորել է բոլորին և կոչ արել շարունակել նույն նվիրումով իրականացնել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան առաքելությունը։