Սպանություն Շենգավիթում. 22-ամյա երիտասարդը դանակահարել է 60-ամյա տղամարդու

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է, կասկածյալը` ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Շենգավիթում կատարված սպանությունը բացահայտվել է մեկ օրում, հայտնում են ՀՀ ոստիկանության մամաուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն` փետրվարի 11-ին, ժամը 18.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։

«Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի 22-ամյա մի բնակիչ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կասկածյալը ձերբակալվել է, հանցագործության գործիք դանակը` հայտնաբերվել: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Սպանության փորձ Երևանում. դանակը մտցրել են 36–ամյա տղամարդու որովայնը