ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՌԴ ռազմածովային ուժերի «Մարշալ Շապոչնիկով» ֆրեգատը Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերից դուրս է մղել ամերիկյան սուզանավը։ Միջադեպը տեղի է ունեցել Մեծ Կուրիլյան լեռնաշղթայի հարավային խմբի Ուրուպ կղզու մոտ։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ամերիկյան «Վիրջինիա» դասի սուզանավն ի սկզբանե անտեսել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերը լքելու նախազգուշացումը։
Բայց հետո «Մարշալ Շապոչնիկովը» հատուկ տեխնիկա է կիրառել, որից հետո ամերիկյան սուզանավը ստիպված է եղել լքել Ռուսաստանի Դաշնության ջրային տարածքները։