Սառույցով պարող ֆրանսիացի գեղասահորդներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում ռիթմ պարերից հետո դարձան առաջատար։
Ֆրանսիան ներկայացնող գեղասահորդներ Գաբրիելա Պապադակիսի և Գիյոմ Սիզերոնի ելույթը Պեկինի օլիմպիական խաղերի ռիթմ-պարի մրցույթում մրցավարների կողմից գնահատվել է 90,83 բալով։ Դա նոր համաշխարհային ռեկորդ է:
Կարճ ծրագրի արդյունքներով Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը վաստակեցին 65,87 միավոր և իրավունք ստացան հանդես գալ ազատ ծրագրում։