«Կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը». Թուրքիայի նախագահը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններն էին վավերացրել «Շուշիի հռչակագիրը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով «Շուշիի հռչակագիրը», որը ենթադրում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անադոլու գործակալությանը։
Նշվում է, որ Էրդողանը ընդունել է թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու խորհրդի պատվիրակությանը, որի ժամանակ էլ ստորագրել է համապատասխան հրամանագիրը, որով հաստատել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ընդունված «Շուշիի հռչակագիրը»:
Հյուպատոսություն Շուշիում, Հայաստանի հետ աշխատելու առաջարկ. ինչ է ասել Էրդողանն Արցախում
Հրամանագիրը շուտով կհրապարակվի կառավարության պաշտոնական կայքում և ուժի մեջ կմտնի։
Հիշեցնենք, որ նախորդ տարի` 2021–ի հունիսի15-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել «երկկողմ համաձայնագրի» ստորագրումը: Նշվում էր, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։
Հռչակագրում նշվում էր նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացումը`ժամանակակից պահանջներին համապատասխան։