ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը այցելել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Փայլանը։
«Այցելեցի սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,–գրել է նա։
Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին և համարվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին։
2012 թվականի նոյեմբերին` 32 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում տեղի է ունեցել առաջին եկեղեցական արարողությունը։ Նույն օրը եկեղեցում պսակադրություն է եղել։
2015 թվականին Դիարբեքիրում թուրք-քրդական բախումների ժամանակ տեղի եկեղեցիները լուրջ վնասներ են կրել, իսկ Սուրբ Կիրակոս եկեղեցին փակվել է։
Վերականգնման աշխատանքները սկսվել են 2019թվականից։