Հին Թաղերից և Խծաբերդից գերեվարված 62 շիրակցիներից 30-ը գերության մեջ են. ՔԿ

Ադրբեջանի գերությունից Հայաստան վերադարձած 32 հայ զնծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղերի և Խծաբերդի տարածքից գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են, իսկ հայրենադարձված 32 զինծառայողները քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչվել։ Նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշվում է, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից 6-ը։
Հայաստան վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրված 62 զինծառայողների գերեվարման փաստի առթիվ նույնպես առկա է հարուցված քրեական վարույթ։
Նշված 62 զինծառայողներից 30-ը 2022 թվականի փետրվարի 9-ի դրությամբ Ադրբեջանում պահվում են գերության մեջ, ՀՀ-ին հանձնված մյուս 32 զնծառայողները քրեական վարույթի շրջանակներում ճանաչված են որպես տուժող, վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, այսինքն՝ նրանք մեղադրյալի կարգավիճակ չունեն։
Հիշեցնենք, որ բախումները տեղի են ունեցել հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Գերեվարվածներից 30–ը վերադարձել են հայրենիք, իսկ մյուսները ներգրավված են Բաքվում հարուցված կեղծ քրեական գործերի մեջ։