ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է անօրինական զինամթերք և թմրանյութեր։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների:
«Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ և այլն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնում, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով:
Նմանատիպ կանխարգելիչ միջոցառումները պարբերական բնույթ են կրելու: