ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսից հետո մարդու եղունգները կարող են ավելի փխրուն դառնալ։ Այս մասին Ura.ru–ի հետ զրույցում ասել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը։
«Սա ավելի շատ ոչ թե ախտանշան է, այլ COVID–ի հետևանք։ Հիվանդության ընթացքում նման երևույթի մասին չեմ լսել»,-նշել է փորձագետը։
Որոշ դեպքերում, զգուշացրել է Կրյուչկովը, կարող է նաև մազաթափություն առաջանալ։ Ընդ որում, այդ երևույթը կարող է պահպանվել երկար ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս տարած հիվանդները կարող են դեռ երկար ժամանակ բախվել այդ հիվանդության հետևանքներին, այդ թվում` արյան մակարդելիության խախտմանը:
Նույնիսկ երիտասարդների դեպքում, որոնք COVID-19–ը թեթև են տարել, վտանգ կա, որ որոշ ժամանակ անց կարող են թրոմբոզ ստանալ կամ նույնիսկ արյան զեղում։
Հիշեցնենք, որ պատվաստումը մնում է վարակի դեմ պաշտպանվելու ամենահուսալի միջոցը։