ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երկրին մոտենում է հսկայական աստերոիդ, որը չորս անգամ բարձր է Էյֆելյան աշտարակից, այն մարտի 4-ին կանցնի Երկրի կողքով, հայտնում է Roskosmos-ն իր Telegram–ի ալիքում։
138971 (2001 CB21) տիեզերական մարմնի տրամագիծը 1,3 կմ է։ Գիտնականներն այն դասում են «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդների շարքը, սակայն Երկրի հետ բախում չի սպասվում, քանի որ աստերոիդը կանցնի դրանից ավելի քան 4,8 մլն կմ հեռավորության վրա։ Դա 10 անգամ մեծ է Լուսնի և մեր մոլորակի միջև եղած հեռավորությունից։
Այսօր Roscosmos-ը ցուցադրել է աստերոիդի թռիչքի անիմացիան։ Աշխատանքն իրականացրել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ.Կելդիշի կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի աշխատակիցները Ալթայի Մուլտա գյուղում տեղադրված հեռադիտակի շնորհիվ։