Բայդենը Պուտինին ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում պատրաստ է ցանկացած սցենարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավարտել են մոտ մեկ ժամ տևած հեռախոսազրույցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինայի շուրջ ցանկացած սցենարի և ձգտում է Ռուսաստանի հետ դիվանագիտության հաստատմանը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ զրույցը եղել է պրոֆեսիոնալ և առարկայական, ԱՄՆ-ն պատրաստ է ավելացնել Ուկրաինային տրվող օգնությունը, եթե Ռուսաստանի Դաշնությունը շարունակի էսկալացիան։
Սպիտակ տունը կետ առ կետ ներկայացրել է զրույցի մանրամասները.
Զրույցը մասնագիտական էր և առարկայական։
ԱՄՆ-ն պատրաստ է մեծացնել Ուկրաինային օգնությունը, եթե Ռուսաստանի Դաշնությունը շարունակի էսկալացիան։
ԱՄՆ-ն դեռ չի հասկանում՝ Ռուսաստանը դիվանագիտությո՞ւն կընտրի, թե՞ ռազմական ուժ։
Բայդենը Պուտինի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում մնացած ԱՄՆ քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ։
ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի դինամիկայի հիմնարար փոփոխություն չի տեսնում։
Բայդենը Պուտինին ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ ցանկացած սցենարի և ձգտում է Ռուսաստանի հետ դիվանագիտական լուծումների։
Բայդենն ավելի քան մեկ ժամ խոսել է եվրոպական առաջնորդների հետ. Սպիտակ տուն
Հիշեցնենք` ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահները վերջին անգամ հեռախոսով շփվել են անցյալ տարվա վերջին:
Մինչ այդ՝ դեկտեմբերի 7-ին, նրանք բանակցել են տեսակապի ձևաչափով։
Պուտինի ու Բայդենի ՝ որպես պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը Ժնևում տեղի է ունեցել 2021 թվականի հունիսին: