ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենն ավարտել են հեռախոսազրույցը, որը մոտ մեկ ժամ է տևել։
Սպիտակ տունը հայտնել է, որ «կարծիքների ուղղակի փոխանակում» է տեղի ունեցել։
Հեռախոսազրույցը կայացել է պաշտպանված կապի միջոցով, հեռախոսային բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը ամերիկացիներինն է եղել։ Բայդենը գտնվում է Քեմփ Դևիդի (Մերիլենդ նահանգ) իր նստավայրում։
ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահները վերջին անգամ հեռախոսով շփվել են անցյալ տարվա վերջին:
Մինչ այդ՝ դեկտեմբերի 7-ին, նրանք բանակցել են տեսակապի ձևաչափով։
Պուտինի ու Բայդենի ՝ որպես պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը Ժնևում տեղի է ունեցել 2021 թվականի հունիսին: