Սարքավորումները պատշաճ չեն մաքրել. հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Հանրային սննդի կետում չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը, տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի նման որոշման պատճառը տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերված իրավիճակն է։
Մասնավորապես, ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը։
Չեն մաքրվել սարքավորումները. Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Բացի այդ, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։ Այս ամենին գումարած, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի կետի համար սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ: