Մոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարարությունում ընդգծել են, որ չեն դիմել Ստոլտենբերգին ու Բորելին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Մոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանն անբաժան անվտանգության սկզբունքի պահպանման վերաբերյալ ու սպասում է յուրաքանչյուր հասցեատիրոջ մանրամասն արձագանքին։ Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:
ԵՄ–ն պատասխանել է Լավրովի նամակին
ԱԳՆ-ում հիշեցրել են, որ փետրվարի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պատասխան են ուղարկել հունվարի 28-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձին՝ արևմտյան երկրների կողմից գործնականում հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքի իրականացման հարցի վերաբերյալ: Ընդ որում, Լավրովի ուղերձը հասցեագրված էր Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի 37 պետությունների արտաքին գործերի նախարարներին։ Եվ դրանում հատուկ ընդգծվել է, որ Մոսկվայում ազգային կտրվածքով ծավալուն պատասխան են ակնկալում։
«Ուստի չենք կարող ընդունել «հավաքական» պատասխանը, որը «շրջանաձև երաշխիք» է հիշեցնում։ Յուրաքանչյուր հասցեատերից սպասում ենք մեր կողմից բարձրացված հարցի վերաբերյալ ծավալուն արձագանք», - նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ չեն դիմել Ստոլտենբերգին ու Բորելին:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ԵԱՀԿ ու Ռուսաստան-ՆԱՏՕ-ի փաստաթղթերի տակ ամրագրված է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, դրված են համապատասխան երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների ստորագրությունները: ԵԱՀԿ-ում պետությունները մասնակցում են ազգային կարգավիճակով, ու հենց այդ կարգավիճակում նրանք պարտավորվել են իրենց անվտանգությունը չամրապնդել ուրիշների անվտանգության հաշվին: