Մոսկվայում մի քանի տասնյակ միգրանտներ մահակներով զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել

Մոսկվա. միգրանտներ. Արխիվային լուսանկար
Բնակիչներն ահազանգել են ոստիկանություն, որոնք էլ ձերբակալել են ծեծկռտուքի մասնակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Մոսկվայի Կունցևո շրջանում մի քանի տասնյակ միգրանտներ մահակներով զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել։ Տեղեկությունը հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ մոտ 30 միգրանտների կոնֆլիկտը տեղի է ունեցել երեկ` ժամը 20։00–ի սահմաններում։

Ծեծկռտուքի ընթացքում մասնակիցներն օգտագործել են փայտե մահակներ։ Առնվազն 2 անձ վիրավոր է։

Որոշ ժամանակ անց, բնակիչներն ահազանգել են ոստիկանություն, որոնք էլ ձերբակալել են ծեծկռտուքի մասնակիցներին։