Կրթության ոլորտի ռազմավարությունը կլրամշակվի. խորհրդակցություն՝ վարչապետի մոտ

Վարչապետի մոտ քննարկվել է կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը
Նախագիծն անդրադառնում է ծառայություններին, որոնք մատուցվում են նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կրթության ոլորտի ռազմավարությունը շրջանառության մեջ դնել։ Փաշինյանը նման հանձնարարական է տվել այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանը հանձնարարել է կրթության ոլորտի ռազմավարությունը նաև լրամշակել՝ հաշվի առնելով ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:
«Պատասխանատուները նշել են, որ դրանում ներկայացված են կրթության մինչև 2026 և 2030 թվականների զարգացման տեսլականն ու նպատակները: Մասնավորապես, նախագիծն անդրադառնում է ծառայություններին, որոնք մատուցվում են նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պապիկյանը 44-օրյայից հետո ռազմական կրթության հանդեպ մոտեցման վերանայման կարիք է տեսնում
Փաստաթղթում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց այս ոլորտում ձգտելու է կառավարությունը վերը նշված ժամանակահատվածում:
Փաշինյանը նշել է, որ ոլորտում բարձրացված հարցերի լուծման վերաբերյալ պատկերացումները պետք է ֆիքսել ռազմավարության մեջ: