ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ու նրա կինը` Արփինեն, սպասում են իրենց առաջնեկին։ Հովհաննիսյանը հղի կնոջ հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։
Ֆուտբոլիստի հետևորդները բարեմաղթանքներ են հղել զույգին։
Նշենք, որ Կամոն և Արփինեն ամուսնացել են 2021-ի փետրվարին։
Հիշեցնենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ ղազախական «Աստանան» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ: Իսկ մինչ այդ նա հանդես էր գալիս «Կայրաթ» ակումբում։