ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է տարածել, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։