Ո՞վ կդառնա ՀՀ առողջապահության փոխնախարար. «Հրապարակ»

Անահիտ Ավանեսյան
Թերթն իր տեղեկությունները փորձել է ճշտել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանի՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելուց հետո առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր է։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով` նախարար Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է այդ պաշտոնին նշանակել իր ընկերուհուն՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանին։

Գրիգորյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ինքը նման խոսակցություններից տեղյակ չէ, իրեն նման առաջարկ չի եղել։ Լրագրողը հարցրել է` իսկ եթե լինի, կհամաձայնե՞ք։ Գրիգորյանը շեշտել է` ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել:

Հիշեցնենք` Սիմոնյանը Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակվեց փետրվարի 8-ին։ Նա համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտը։
Արցախի նախագահը Լուսինե Ղարախանյանին նոր պաշտոն է տվել