Թուրքիայի ընդդիմության ղեկավարը չի վճարելու էլեկտրաէներգիայի համար․ Էրդողանն է «մեղավոր»

Քեմալ Քըլըչդարօղլու
Թուրքիայում բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են 2022 թվականի հունվարի 1-ի գիշերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ այսուհետև չի վճարելու էլեկտրաէներգիայի գումարը, և բարձր սակագների ողջ պատասխանատվությունը բարդել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա համապատասխան գրառում է արել Twitter-ում։
«Քանի դեռ Էրդողանը չեղյալ չի հայտարարել դեկտեմբերի 31-ին ստորագրած գների բարձրացման մասին որոշումը, այսօրվանից (հինգշաբթի - խմբ.) ես չեմ վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց», - Twitter-յան տեսաուղերձում ասել է Քըլըչդարօղլուն:
Թուրքիայում բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են 2022 թվականի հունվարի 1-ի գիշերը։ Արդյունաբերական օգտագործման համար գազի գներն աճել են 25%-ով, կենցաղային գազինը՝ 50%-ով, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 52%-ից 130%-ով՝ կախված սպառողի կատեգորիայից։ Ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզն ասել էր, որ իշխանությունն աշխատում է էլեկտրաէներգիայի գների իջեցման ուղղությամբ:
Ինչ կլինի Թուրքիայի հետ, եթե Էրդողանին տանջող հիվանդությունների մասին լուրերը հաստատվեն