ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռեփեր Սնուփ Դոգին մեղադրել են սեռական բռնության մեջ։ Համապատասխան հայցը ներկայացվել է Լոս Անջելեսի դատարան: Այս մասին գրում է TMZ-ը։
Դատարան դիմած կնոջ խոսքով՝ 2013թ. մայիսի 29-ին նա այցելել է Կալիֆոռնիայի Անահայմա քաղաքում երաժշտի համերգներից մեկին։ Շոուից հետո նախկին կավատ և Սնուփ Դոգի վաղեմի ընկեր Բիշոփ Դոն Մեջիկ Խուանն առաջարկել է նրան տուն ուղեկցել։ Կինն ասել է, որ քնել է մեքենայի մեջ, իսկ երբ արթնացել է, նրանք ոչ թե իր տանն են եղել, այլ Խուանի, որտեղ տղամարդիկ իրեն ստիպել են սեռական հարաբերություն ունենալ։
TMZ-ի աղբյուրի տվյալներով՝ կինը Սնուփ Դոգից և Դոն Խուանից պահանջել է 10 մլն դոլար մինչդատական կարգով, սակայն նրան մերժել են: Դոգը հերքել է բոլոր մեղադրանքները։ Իր Instagram-ում նա գրառում է կատարել, որում հայտարարել է «ոսկի փնտրողների սեզոնի» մեկնարկի մասին: