ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին` երթևեկությունը դարձելով միակողմանի: Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ–ից։
Այսօր` ժամը 12:36-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ՃՏՊ–ի մասին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին
© Photo : official site of MES of RA
Պարզվել է, որ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է մոտ 6 ավտոմեքենա, ինչի հետևանքով «Volvo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն. Ա.) կցորդիչը կախվել է դեպի ձորը։ Մոտակայքում մոտ 60 տրանսպորտային միջոց արգելափակվել է։ Տուժածներ չկան:
Փրկարարները ոստիկանության և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, արգելափակումից դուրս բերել 68 ավտոմեքենա և 15 քաղաքացու տեղափոխել Գորայքի ժամանակավոր հենակետ։ Երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։