«Սևան» ՔԿՀ–ում դիակ է հայտնաբերվել

23-ամյա դատապարտյալի մարմինը հայտնաբերել են մարզադահլիճում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի դիակ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
«Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ողբերգական դեպք Արարատի մարզում. գործարանում կիսով չափ այրված դիակ է հայտնաբերվել