Քիմ Քարդաշյանը խոսել է Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառների մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը. Արխիվային լուսանկար
Հեռուստաաստղի խոսքով՝ ինքը պատրաստվում է ժամանակ անցկացնել բոլոր նրանց հետ, ովքեր իրեն ուրախություն են պարգևում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոսել է ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառի մասին։ Քիմն այս թեմային անդրադարձել է Vogue-ին տված հարցազրույցում։

«Շատ երկար ժամանակ ես մտածում էի ուրիշների երջանկության մասին: Վերջին երկու տարիներին ես հասկացա, որ պետք է մտածեմ իմ մասին: Նույնիսկ եթե դա հանգեցնի փոփոխությունների և ամուսնալուծության, ես միևնույն է կարծում եմ, որ ամենակարևորը ինքդ քեզ հետ անկեղծ լինելն է և հասկանալը, թե ինչն է քեզ երջանկացնում։ Ես ընտրել եմ ինձ»,- ասել է Քիմը։

Քիմի խոսքով՝ ինքը պատրաստվում է «ճիշտ սնվել, մարզվել, զվարճանալ և ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, ինչպես նաև նրանց հետ, որոնք իրեն ուրախություն են պարգևում»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Քարդաշյանը պաշտոնապես Ուեսթից բաժանվելու հայտ է ներկայացրել դատարան։ Քանյեն մի քանի փորձ է արել (այդ թվում՝ հրապարակային) Քիմին վերադարձնելու, սակայն Քարդաշյանը չի փոխել իր որոշումը։