ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն։
«Փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։