Պապիկյանը 44-օրյայից հետո ռազմական կրթության հանդեպ մոտեցման վերանայման կարիք է տեսնում

ՊՆ նախարարն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ու ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելելով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան` արձանագրել է, որ ռազմական կրթության հանդեպ վերաբերմունքն ու մոտեցումները պետք է փոխվեն։
Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան (10 փետրվարի, 2022թ). Երևան
Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։
Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։
Պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ ռազմական կրթության ոլորտում նույնպես լրջագույն բարեփոխումներ են սպասվում։
1 / 4
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան (10 փետրվարի, 2022թ). Երևան
2 / 4
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան (10 փետրվարի, 2022թ). Երևան
3 / 4
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան (10 փետրվարի, 2022թ). Երևան
4 / 4
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան (10 փետրվարի, 2022թ). Երևան
Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված համալսարանականների հիշատակին։