ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Կորոնավիրուսի մուտացիան, մասնավորապես, «Օմիկրոն» շտամը, կարող է հանգեցնել լսողական նյարդի ախտահարման։ Այս մասին Ura.ru-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, քիթ–կոկորդի բժիշկ Վլադիմիր Զայցևը:
Նա նշել է, որ կորոնավիրուսը կարող է բորբոքել նյարդային բջիջները։ Եթե մուտացիան այդ ուղղությամբ ընթանա, ապա դա կարող է վնասել է լսողական նյարդը։
«Դա շատ վատ կավարտվի, քանի որ կգա «խուլերի դարաշրջանը»։ Իսկ ի՞նչ անել։ Պետք է բուժվել», - ասել է Զայցևը։
Բժիշկի խոսքով՝ նման մուտացիաներից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ օրգանիզմում «սպանել Օմիկրոնին»։
«Ոչ թե միայն քիթը կամ կոկորդը ողողել, կամ քթի կաթիլներ օգտագործել` ոչ։ Պետք է հնավավորինս շուտ ամբողջովին չեզոքացնել «Օմիկրոնն» օրգանիզմից»,– ընդգծել է բժիշկը։
Զայցևը նշել է, որ միայն այդպես կարելի է երաշխավորել, որ SARS-CoV-2-ը չի հասնի լսողական նյարդին: