Լույս աշխարհ է եկել պատերազմում զոհված զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը. լուսանկարներ

Լույս աշխարհ է եկել պատերազմում զոհված զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը
Կոտայքի մարզպետի օգնականն այցելել է փոքրիկին։ Նորածինն ու մայրը իրենց լավ են զգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը: Տեղեկությունը հրապարակվել է Կոտայքի մարզպետարանի Facebook–յան էջում։
«Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով։ Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի երկրորդ երեխան. լուսանկար
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:
Նշենք, որ 18–ամյա Արամ Բաղդասարյանն ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44–օրյա պատերազմը։
Տղան ավարտել էր Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցն ու ընդունվել Աբովյանի Էներգետիկայի պետական քոլեջ։ 2020 թվականի հուլիսի 9–ին քոլեջն ավարտելուց հետո մեկնել էր ծառայության։
Արամը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17–ին Մարտակերտում։
Հայաստանում ավելի քան 5000 մարդ փոխել են իրենց անունները. վիճակագրություն